.jpg)
Գևորգ Ղազարյան. «Պատրաստ եմ օգնել թիմին»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով վարձավճարով տեղափոխվել էր Կարագանդայի «Շախտյոր», վերադարձել է Դոնեցկի «Մետալուրգ»:
«Իհարկե, Ուկրաինայի առաջնությունը գերազանցում է ղազախականին,- Ղազարյանի խոսքերը մեջբերել է դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը:- Հատկապես կարելի է առանձնացնել Ուկրաինայի լավագույն 6 թիմին: Մյուս թիմերը ուժով գրեթե հավասար են:
«Շախտյորում» ես ընկերներ ձեռք բերեցի: Շատ լավ պահեր ենք ապրել: Այնտեղ ամեն ինչ անում են ֆուտբոլիստների համար:
«Մետալուրգում» փոխվել է մարզչական շտաբը: Մենք մարզվում և խաղում ենք Սերգեյ Տաշուևի ղեկավարությամբ: Թիմից հեռացել են Դիմիտրովն ու Տրաորեն, և նոր ֆուտբոլիստներ են եկել: Նրանք նույնպես բարձր կարգ ունեն: Իհարկե, առանձնանում է նաև Ժունիոր Մորաեսը: Նա թիմի լավագույն ռմբարկուն է: Լավ է, որ «Մետալուրգում» նման գոլահար կա: Հիմա լավ թիմ ունենք, որը կարող է լուծել իր առջև դրված խնդիրները»:
Նշենք, որ «Ռոստովի» հետ ստուգողական խաղում Գևորգ Ղազարյանը գործել է հարձակվողի դիրքում:
«Ամեն ինչ գլխավոր մարզիչն է որոշում,- ասել է հայ ֆուտբոլիստը:-Ես կարող եմ խաղալ նաև եզրային կիսապաշտպանի ու հետ քաշված հարձակվողի դիրքերում: Վերադարձել եմ «Մետալուրգ» և կրկին պատրաստ եմ օգնել թիմին»: