.jpg)
Իրան-Արևմուտք կապերի բարելավումը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, այլ տարբերակ չկա: Այդ մասին իրանական «խաբարօնլայն.իռ» կայքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:
Լրագրողը հարց է ուղղել Իրանի դեսպանին, թե հնարավո՞ր է, որ նման լարված իրավիճակում որպես տարածաշրջանի գերտերություն Իրանը հանդես գա միջնորդական առաքելությամբ՝ հիշեցնելով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմադովի՝ վերջերս արած այն հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ պատերազմի:
«Իրանը 1994թ. զինադադարի կնքումից հետո մինչև 1997թ. հակամարտության լուծման հարցում գործուն դերակատարություն է ունեցել»,- նշել է դեսպան Փաքայինը և հավելել. «Իրանը ԼՂ հակամարտության հարցում վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ զարգացնելով իր հարաբերությունները թե Հայաստանի և թե Ադրբեջանի հետ»:
«Հավասարակշռված քաղաքականության հետ մեկտեղ Իրանը ուշադրությամբ հետևել է տարածաշրջանի ռազմական իրավիճակին: Այդ մոտեցումը Թեհրանի՝ տարածաշրջանային քաղաքականության կարևոր ձեռքբերումն է, քանի որ այդ կերպ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է միջնորդական առաքելություն իրականացնել»,-հավելել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:
Դեսպան Փաքայինը իր խոսքում նշել է, որ Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել ԼՂ հակամարտության լուծման գործընթացին:
Նշենք, որ Իրանը առաջին երկիրն էր, որ ԼՂ հարցում 1992թ. միջնորդական առաքելություն է իրականացրել, որը սակայն խափանվել է Շուշիի ազատագրմամբ:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը ԼՂ և Ցեղասպանության հարցում. ԱՄՓՈՓՈՒՄ