.jpg)
Մարտինո. «Մարզական բախտն օգնեց մեզ հաղթել»
Կատալոնյան «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն կարծում է, որ «Ռեալ Սոսյեդադի» հետ գավաթային խաղում մարզական բախտն օգնել է իր թիմին` տոնելու հաղթանակ:
«Մենք հանգիստ էինք խաղում, առանց ավելորդ ռիսկի: Ֆուտբոլիստների մեջ նստվածք էր մնացել «Վալենսիայից» կրած պարտությունից, ուստի նրանք սովորականի պես վստահ չէին գործում: Մարզական բախտի շնորհիվ մեզ հաջողվեց երկու գոլ խփել ու հանդիպումը հասցնել հաղթական ավարտի: Մրցակիցը պարտությունից խուսափելու ոչ մի հնարավորություն չուներ»,- ասել է Մարտինոն:
Երեկ Հերարդո Մարտինոյի սաները Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթեցին «Ռեալ Սոսյեդադին»: Առաջին գոլը նրանք խփեցին` օգտվելով մրցակցի տուգանային հրապարակում առաջացած խառնաշփոթից, իսկ երկրորդ գոլի դրվագում արձանագրվեց ինքնագոլ: