.jpg)
Ուռուցքաբանության կենտրոնը իրականություն կդառնա
Կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս կազմող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից շենքի ներքին և արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքի և դրա տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը այսօր կառավարության նիստի ժամանակ տրամադրվեց 792 մլն 386 հազար 600 դրամ բյուջետային վարկ՝ 15 տարի մարման ժամկետով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխանցեց, որ ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրը էական տնտեսումով է իրականացվում: Ծրագրով նախատեսված էր 3.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել, սակայն հատկացվում է շատ ավելի քիչ:
Բելգիայի կառավարությունից ստացված վարկը նույնպես էական տնտեսում է ապահովել: Արագացուցիչն արդեն Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ շինարարությունը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրի: