Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ
06/02/2014 13:11

Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են կառավարությունից:

Ներսես Տեր-Վարդանյան 1999-2003 թթ. եղել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպություն, «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, միջազգային ծրագրերի համակարգող: 2010-2013 թթ. – ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ (ՀՀՄՀ) հայաստանյան ծրագրերի համակարգող, փորձագետ-խորհրդատու:
 
2006-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական: 

Պատմական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ տարբեր գիտական պարբերականներում: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, ինչպես նաև Կահիրեի պետական համալսարանի և Բրիտանական խորհրդի դասընթացներին: Տիրապետում է անգլերենի ռուսերենի, գերմաներենի:
2005-2008 թթ. եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2013 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս, 2004 թ. մինչ օրս «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող է:

Ներսես Տեր-Վարդանյանն անկուսակցական է: Ամուսնացած չէ:
 

Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ