.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Միացել ենք Սահմանադրական երկիր ունենալու համար
ՀՀ կրթությսն և գիտության նախարարության դիմացից «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած իրավունքի նվաճման երթը շարժվեց դեպի Կառավարություն: Այս պահին ակցիան ուղեկցում են դիմաց մեծ թվով ոստիկաններ: Նրանք ցուցարարներին կոչ են անում չփակել ճանապարհները: Ինչպես հայտնել էինք, այստեղ է նաև «ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկիրն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ արդեն կարևոր չէ, թե շարժումը քաղաքական է, թե՝ ոչ. պետք է միանալ և պայքարել Սահմանադրական երկիր ունենալու համար։
Ակցիայի անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանն էլ, անդրադառնալով ՍԴ որոշման տարբեր մեկնաբանություններին, ասաց, որ Սահմանադրական դատարանը հենց այնպես չի որոշում ընդունել: Դա արվել է նրա համար, որ չխախտվի քաղաքացու իրավունքը, այլ ոչ թե նրա համար, որ տարըմբռնումներ առաջանան: Նա ասաց, որ կարելի է բազմաթիվ իրավական աճպարարությունների դիմել, բայց ամեն ինչ պետք է բխի իրավունքից, և պետք է դրանով շարժվել:
Նախորդող հրապարակումներ՝ ՍԴ-ն «կուտակայինի» այլ հոդվածներին առնչվող նոր միջնորդություն է ստացել
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն