Հարգարժան պարոն Մինասյանը հոդված դրեց վրաս. Ռոբերտ Նազարյան
06/02/2014 16:53

Հարգարժան պարոն Մինասյանը հոդված դրեց վրաս. Ռոբերտ Նազարյան

Իր լիցենզիայի համաձայն, Որոտան ՀԷԿ-երի համալիրն այս պահին շարունակում է արտադրել էլեկտրաէներգիա: Ազգային ժողովի այսօրվա նիստում, պատասխանելով ՀՅԴ խմբակցության  պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Համաձայն Հայաստանի օրենքների, շարունակեց խոսքը, ՓԲԸ-ն կիրականացնի իր լիցենզավորված գործունեությունը մինչև որ ամերիկյան ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում կձևակերպվի համալիրի գույքի սեփականության իրավունքը, այնուհետ. «Ամերիկյան ըննկերությունը կդիմի լիցենզիա ստանալու հայտով: ՓԲԸ-ի լիցենզիան կդադարեցվի և նույն օրն այն կտրամադրվի նոր ընկերությանը, և բնականոն աշխատանքը չի խաթարվի»:

Ի դեպ, Ռոբերտ Նազարյանը վիրավորվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից:

Նշենք, որ Ա. Մինասյանը Որոտանի կասկադի վաճառքի գործարքն անվանեց հակաօրինական գործարք, և Քրեական օրենսգրքով 8-10 տարվա պատիժ է հասնում այս հանցագործության համար: Ու թեև պատգամավորը հայտարարել էր, որ իր ասածը Ռոբերտ Նազարյանին չի վարեբերում, սակայն վերջինս իր ելույթում պատասխանեց պատգամավորին:

«Ես հասկացա, որ ինձ էր ասում, էս ռադիոն էլ հարյուր հազարավոր մարդիկ են լսում, գուցե նրանք էլ իմ պես հասկացան»,-  ասաց Ռ. Նազարյանը:

Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ԱԺ-ն նման լիազորություն չունի. «Պարոն Նազարյան, հանգիստ եղեք»:

«Չունի, բայց հարգարժան պարոն Մինասյանը հոդված դրեց վրաս»,- ասաց Ռ. Նազարյանը: 

Նախորդող հրապարակում՝ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառվեց
 

Հարգարժան պարոն Մինասյանը հոդված դրեց վրաս. Ռոբերտ Նազարյան