Թևոսիկի եղբոր սպանությունը պատվիրված է եղել Մոսկվայից. Նոր մանրամասներ
06/02/2014 09:21

Թևոսիկի եղբոր սպանությունը պատվիրված է եղել Մոսկվայից. Նոր մանրամասներ

«Ժամանակի» տեղեկություններով՝ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրված է եղել Մոսկվայից, բավական խոշոր գումարի դիմաց: Սպանությունը կատարելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել է հայտնի Իսոն՝ Իսրայել Սարգսյանը: Սակայն, ըստ շրջանառավող տեղեկությունների, Թևոսիկի եղբորը կրակել է Մոսոն, որին էլ ավելի ուշ սպանել է Իսոն և թաքցրել դիակը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսոն ոչ մի կերպ չի ընդունում իր մեղքը և չի էլ հայտնում, թե որտեղ է թաքցրել դիակը, ինչը դժվարացնում է ոստիկանության գործողությունները: «Նշենք, որ Իսոն, ըստ շրջանառվող լուրերի, աշխատել է Գոռ Վարդանյանի հետ, նկարահանվել է նրա ֆիլմերում: Ի դեպ, Գոռ Վարդանյանի տեղեկություններով՝ Իսոյի ու Թևոսիկի միջև քավոր-սանիկական հարաբերություններ են եղել»:
 

Թևոսիկի եղբոր սպանությունը պատվիրված է եղել Մոսկվայից. Նոր մանրամասներ