Պաշտպանը դեռևս չի ուզում հայտնել՝ մեղավոր է իր պաշտպանյալը, թե ոչ
06/02/2014 20:13

Պաշտպանը դեռևս չի ուզում հայտնել՝ մեղավոր է իր պաշտպանյալը, թե ոչ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Տիգրան Մուշեղյանի և Ռադիկ Եսայանի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: 

Ըստ Տ. Մուշեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2006թ. փետրվարի 9-ից հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառված «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության /այսուհետ՝ ընկերություն/ փաստացի, իսկ 2008թ. դեկտեմբերի 8-ից՝ նաև միակ գրանցված մասնակիցն ու տնօրենր, և միանձնյա կառավարելով ընկերության ֆինանսական միջոցներր, Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված՝ Ամիրյան, Սարյան և Բուզանդ փողոցներին հարող՝ ընդհանուր 5122,6 քմ. մակերեսում քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում կառուցապատում իրականացելու նպատակով ձեռք բերված իրավունքի հիման վրա, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ) միջոցով Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 103-րդ, 105-րդ և 107-րդ հասցեներում գտնվող բնակելի շինությունների թվով 21 սեփականատերերի հետ 2007–2008թթ կնքել է «Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքներից, տնօրինումից, տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու» վերաբերյալ պայմանագրեր։

Ըստ Ռ. Եսայանին առաջադրված մեղադրանքի՝ նա խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չարաշահելով իր վաղեմի ընկեր՝ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերույթյան տնօրեն Տիգրան Զոհրաբի Մուշեղյանի որպես ընկերոջ իր նկատմամբ ունեցած վստահությանը, իրեն պատկանող անշարժ գույքն իբրև գրավից ազատելու և մեկ այլ բանկում այն գրավադնելուց հետո ստացվելիք վարկի գումարից վերադարձնելու կեղծ խոստումով, Տիգրան Մուշեղյանից խնդրել և փոխառությամբ՝ մոտ 20 օր անց վերադարձնելու պայմանով, 2008թ. սեպտեմբերի 17-ին «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության ֆինանսական միջոցներից խաբեությամբ ստացել Է 250.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք առանձնապես խոշոր չափերով՝ 75.500.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն, իակ խոստացած ժամկետը լրանալուց հետո, օգտվելով այդ կապակցությամբ իր և Տիգրան Մուշեղյանի միջև գրավոր պայմանավորվածության բացակայությունից, հրաժարվել Է նշված գումարն իր կողմից ստանալու հանգամանքից և, փաստորեն վերջնականապես տիրացել հափշտակված գումարին։ 

Ռ. Եսայանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը դեռևս չի ցանկանում խոսել այս գործից և իր պաշտպանյալի՝ առաջադրված մեղադրանքը ընդունել կամ չընդունելու վերաբերյալ, քանի որ դեռևս լիովին չի քննարկել այդ հարցը նրա հետ:

Նա նաև նշեց, որ այսօրվա դատական նիստին չի մասնակցելու, քանի որ ծանուցում չի ստացել: 

Նշենք, որ այս գործով որպես տուժող ներգրավված է 14 մարդ:

Պաշտպանը դեռևս չի ուզում հայտնել՝ մեղավոր է իր պաշտպանյալը, թե ոչ