Բիլ Գեյսթը չի կարողացել իր համակարգչի վրա բեռնել Windows 8.1 ծրագիրը
06/02/2014 20:44

Բիլ Գեյսթը չի կարողացել իր համակարգչի վրա բեռնել Windows 8.1 ծրագիրը

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը չի կարողացել ինքնուրույն իր համակարգչի վրա բեռնել Windows 8.1 ծրագիրը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Նա մի ողջ օր է վատնել դա անելու համար, իսկ ճաշի ընթացքում իր մոտ է հրավիրել ընկերության գործադիր տնօրեն Սաթյու Նադելլային,և նրանք անգամ միասին են փորձել իրականացնել այդ գործը, սակայն՝ ապարդյուն:

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ սովորաբար հանգիստ Բիլ Գեյթսի սենյակից հնչել են բառեր, որոնք զարմացրել են շրջապատի մարդկանց:

 

Բիլ Գեյսթը չի կարողացել իր համակարգչի վրա բեռնել Windows 8.1 ծրագիրը