.jpg)
06/02/2014 20:11
Յուրա Մովսիսյանը վերադարձել է ընդհանուր խումբ
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերսկսել է լիարժեք մարզումները: Ինչպես հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, հայ ֆուտբոլիստն այսօրվա 2 պարապմունքից մեկին մասնակցել է ընդհանուր խմբում և մարզվել առանց որևէ սահմանափակման: