Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը իր՝ լողազգեստով նկարների մասին
07/02/2014 18:43

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը իր՝ լողազգեստով նկարների մասին

Վերջին օրերին էլեկտրոնային լրատվամիջոցներում դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի՝ լողազգեստով լուսանկարների տեղադրումը խոսակցությունների պատճառ դարձավ: 

Դերասանուհին պահանջեց, որ կայքերից ջնջվեն այդ նկարները, բայց՝ անպատասխան: Գործն անգամ կարող էր հասնել դատարան, եթե չմիջամտեր դերասանուհու պրոդյուսեր Աշոտ Սարգսյանը:

ArmStar.am-ը տեղի ունեցածի մասնարամասները փորձել է պարզել դերասանուհի Ալինա Մարտիրոսյանից և նրա պրոդյուսեր Աշոտ Սարգսյանից:

-Բոլորն էլ տեղյակ են, որ հանրային մարդիկ պետք է զգոն լինեն և տեղադրեն այնպիսի նկարներ կամ այնպիսի գրառումներ կատարեն, որ հետագայում խուսափեն անախորժություններից, չեք կարծու՞մ, որ Ձեր մեղքն էլ այս ամենում կար:

Ինչ վերաբերում է իմ նկարներին, ապա դրանք իմն են, և եթե իմ անձնական էջում չկան, ոչ մեկ իրավունք չունի դրանք սերիալից նկարել և տեղադրել որևէ կայքում` առանց ինձ հարցնելու: Այս երևույթը հեղինակային իրավունքի խախտում է, եթե վերցված է ֆիլմից, իսկ ֆիլմը «Արմենիա» հեռուստաընկերության արտադրանքն է, որն էլ պաշտպանված է:

-Աշոտ, եթե դերասանուհին չէր ցանկանում, որ իր նկարները տեղդրվեն կայքերում, ապա ինչու՞ չէր փակում իր նկարները՝ խուսափելու համար անճշտություններից:

Նկարներ փակելով` հարց չի լուծվում, նույնիսկ փակ տարբերակով հնարավոր է քաշել նկարները:

-Հայտնիներից շատերի սկանդալային լուսանկարներն են տեղադրվում Facebook–ում, բայց նրանցից ոչ մեկի կողմից նման արձագանք չէր եղել, դուք՝ որպես դերասանուհու պրոդյուսեր, ինչպե՞ս կբացատրեք այն հարցը, որ Ալինան որոշեց այսպես բարձրաձայնել:

Արձագանքը ուշ, թե շուտ պետք է լիներ, սա համարում եմ ճիշտ աշխատելաոճը, որը պետք է դառնա կուլտուրա: Կարծում եմ, առաջին հերթին, հարցնելը հարգանքի նշան է, երբ մարդուն հարցնում են՝ արդյո՞ք կարող են օգտագործել այդ նկարները, թե՝ ոչ: Միգուցե, մենք ավելի լավ բացառիկ նկարներ տրամադրեինք: Ֆեյսբուքը հեռուստաեթեր չէ և ունի «անձնական էջ» հասկացությունը, և կան նկարներ, որ դու ցանկանում ես կիսել միայն քո ընկերների հետ: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ճիշտ աշխատելաոճը հարցնելն է, բնականաբար, նման հարգալից վերաբերմունքի դեպքում կտրամադրվեն նկարներ, որոնք կցանկանանք հրապարակային դարձնել:

-Ալինա, մեր հայտնիներից շատերը միտումնավոր տեղադրում են նկարներ, որ բլոգերի ուշադրությունը գրավեն, շատերը կարծում են, որ Ձեր այս քայլը միտումնավոր PR է՝ Ձեր մասին ավելի շատ ասելիք տալու համար:

 Ես, առհասարակ, չեմ սիրում ոչ մի տեսակ PR, մանավանդ՝ լուսանկարների հետ կապված: Վերջերս ստացել եմ «տարվա լավագույն դերասանուհի» մրցանակը, անկեղծ ասած, դա ինձ համար շոկ էր, երբեք չէի սպասի նման մրցանակ ստանալուն: Անգամ մրցանակաբաշխության նկրաներից միայն մեկ նկար էի տեղադրել, այն էլ հենց մրցանակը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը իր՝ լողազգեստով նկարների մասին