ԿԲ. Եվրոբոնդերի թողարկումը դրական է անդրադարձել Հայաստանի վարկանիշի վրա
07/02/2014 18:56

ԿԲ. Եվրոբոնդերի թողարկումը դրական է անդրադարձել Հայաստանի վարկանիշի վրա

Այսօր Ծաղակձորում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկան. Նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովը` նվիրված Հայաստանի կապիտալի շուկային: Համաժողովին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բացման  խոսքում անդրադարձավ 2013թ-ի սեպտեմբերի թողարկված ՀՀ եվրոբոնդերին, նշելով, որ եվրոբոնդերի թողարկման և միջազգային շուկաներում դրանց հաջող տեղավորման արդյունքում Հաայստանը գտել է իր տեղը միջազգային ֆինանսական շուկայի քարտեզում:

ԿԲ նախագահը շեշտեց, որ վերջին տարիներին աշխատանքներ էին տարվում, որպեսզի եվրոբոնդերի թողարկումն իրականություն դառնար և այժմ այդ իրողությունը նաև դրական է անդրադարձել Հայաստանի վարկանիշի վրա:

Ա. Ջավադյանը նաև նշեց, որ վերջերս տեղի ունեցավ դրամային պարտատոմսերի առաջին տեղաբաշխումները, որոնք ստեղծում են որակյալ ներդրումային գործիքներ, բարենպաստ ներդրումային միջավայր, որոնք անհարժեշտ են կենսաթոշակային ֆոնդերի արդյունավետ կառավարման համար: Տեղաբաշխումները նաև ճանապարհ են հարթում այն ընկերությունների համար, որոնք կապիտալի շուկան կսկսեն դիրտարկել որպես ներդրումների ներգրավման այլընտրանքային միջոց:

Նշենք, որ Հայաստանը 2013թ-ի սեպտեմբերի 19-ին առաջին անգամ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում` 700 մլն դոլար ծավալով, մարումը 7 տարի ժամկետով, եկամտաբերությունը 6 տոկոս:

Ֆինանսների նախարարության տվյալներով, պարտատոմսերի թողարկումից հետո, նրանց նկատմամբ պահանջարկը մի քանի անգամ ավելացել է և հայկական եվրոբոնդերի եկամտաբերությունը 2013թ-ի սեպտեմբերից մինչև հունվար նվազել է, կազմելով 6,25 տոկոսից մինչև 5,85-5,8 տոկոս:

Վերջերս տեղի ուենցավ նաև միջազգային կազմակերպությունների թողարկած

300 հազար դոլար ծավալով:

Նշենք, որ Ծաղկաձորում ընթացող «Հայաստանի կապիտալի շուկան. Նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովին մասնակցում են նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստատնտին Սարոյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հայկական բանկերի ղեկավարներ:

ԿԲ. Եվրոբոնդերի թողարկումը դրական է անդրադարձել Հայաստանի վարկանիշի վրա