.jpg)
Հայաստանում ջայլամի ձու և միս է իրացվում, փորձում են տեսականին ընդլայնել
Հայաստանում ներկայումս կա մոտ 1000 գլուխ ջայլամ: Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Նշենք, որ «Պիկուբո» ՍՊ ընկերությունը հանրապետություն էր ներկրել աֆրիկյան 100 ջայլամ: Ընկերությունը մի քանի մարզերում տարածքներ ունի, որտեղ զբաղվում է ջայլամաբուծությամբ: Ջայլամաբուծությամբ են զբաղվում նաև մի քանի ֆերմերական կազմակերպություններ:
Ա. Հովհաննսիրյանը նշեց, որ հայաստանյան խանութներում իրացվում են ջայլամի ձուն ու միսը, ընկերությունը նաև ջայլամի կաշվից կոշիկների փորձնական խմբաքանակ է պատրաստել և լավ արդյունքների դեպքում` կփորձի նաև ջայլամի կաշվից կոշիկներ և այլ աքսեսուարներ արտադրել:
Հայաստան են ներկրվել հիմնականում աֆրիկյան ջայլամներ, որոնք բերվել են Իրանից:
Նշենք, որ մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտը արժի մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը` մոտ 1000 ամերիկյան դոլար:
Գյուղատնետսության նախարարության ներկայացուիցչը փոխանցեց, որ ջայլամները օրական ուտում են մոտ 2.5 կգ խտացրած կեր, նաև` յոթ կգ բուսական կեր:
Թեև ջայլամները բնակվում են տաք երկրներում, սակայն Հայաստանում` անգամ ձմռանը, բանախոսի ներկայացմամբ, այս խոշոր, ջերմությանը սովոր թռչունները օրական կարող են մեկ-երկու ժամ լինեն բաց օդում:
ԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ` ջայլամաբուծությունը հեռանկարային ճյուղ է: