.jpg)
Բ. Սահակյան. Ստեփանակերտի զարգացումը առանձնահատուկ կարևոր է մեր երկրի համար
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացումը, դրա հետ կապված խնդիրների լուծումը հատուկ կարևորություն են ներկայացնում մեր երկրի համար, քանի որ այստեղ առկա խնդիրներն ազդում են ոչ միայն բուն քաղաքի, այլև ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Ձեռքբերումների հետ մեկտեղ Նախագահը մատնանշել է անելիքները՝ կոնկերտ հանձարարականներ տալով խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, պաշտոնատար այլ անձինք: