Արցախի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը. Բաքվի պահանջը մերժվել է
07/02/2014 18:21

Արցախի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը. Բաքվի պահանջը մերժվել է

Օրերս հայտարարվել էր, որ Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականն ամռանը մասնակցելու է չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը:

Այս առաջնությունը կայանալու է Շվեդիայում՝ «ConIFA»-ի հովանու ներքո:

Հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքի նոտայով նամակներ է ուղարկել FIFA-ին, Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիային և «ConIFA»-ին՝ պահանջելով որ Արցախի հավաքականն այս առաջնությունում չընդգրկվի:

Արդյունքում արդեն այսօր «ConIFA»-ի պաշտոնական կայքում տեղադրվել է նամակների պատասխանը, ավելի ճիշտ՝ մերժումը:
«Աշխարհի ամեն անկյունում ապրող մարդիկ իրավունք ունեն ներկայացնել իրենց միջազգային ասպարեզում: Այսպիսով, մենք մերժում ենք ձեր պահանջը»,- գրել է «ConIFA»-ն:

 

Արցախի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը. Բաքվի պահանջը մերժվել է