.jpg)
Ահազանգ. Խանութներում վաճառվում են 3 ամիս պիտանիության ժամկետով ձվեր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ձվի շուկայում: Այս մասին հայտնում են ծառայությունից:
Ծառայություն ստացված բողոքների, ինչպես նաև օրերս մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանիության ժամկետով:
Դիտարկումների արդյունքում թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր հայտնաբերելու դեպքում դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի: Այդ գործընթացին հետամուտ կլինի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական Ծառայությունը, թե՛ քաղաք Երևանում և թե՛ ՀՀ մարզերում: