.jpg)
Ի վերջո, ո՞վ կվառի օլիմպիական կրակը
Հաշված ժամեր են մնացել Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության մեկնարկին, որը կտևի 160 րոպե: Այս մասին տեղեկացրել է օլիմպիական խաղերի բացման արարողության սցենարի հեղինակ, առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էրնստը: Նրա խոսքերով` գլխավոր անակնկալներից մեկն այն է, որ պաշտոնական արարողությանը ներկա կլինեն հոլիվուդյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը:
Գլխավոր ինտրիգային հարցը շարունակում է անպատասխան մնալ, թե ի վերջո ո՞վ կվառի օլիմպիական կրակը: Ավելի վաղ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը տեղեկացրել էր, որ այդ պատվին կարժանանա մարմնամարզուհի Ալինա Կաբաևան, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել էր այս տեղեկատվությունը: