.jpg)
Կանայք վիրահատության են դիմում՝ Քիմ Քարդաշյանի նման հետույք ունենալու համար
Մեծ Բրիտանիայի Harley Street կլինիկան հայտարարել է, որ վերջերս զգալիորեն ավելացել է այն կանանց թիվն, ովքեր իրենց են դիմում` վիրահատության միջոցով հետույքը մեծացնելու համար: Ընդ որում, նրանք բժիշկներից պահանջում են, որ ստացված արդյունքը հնարավորինս մոտ լինի Քիմ Քարդաշյանի հետույքին:
Կլինիկայի բժիշկները տեղական լրատվամիջոցներին ասել են, որ վերջին մեկ տարում այդ տեսակի վիրահատությունների թիվը եռապատկվել է և արդեն ստացել է իր անվանումը՝ «Քիմ Քարդաշյանի էֆեկտ»:




