.jpg)
Լևոն Զուրաբյան. Հիմա տանջեք էլ, խոշտանգեք էլ, մեկ ա չեմ ասելու
ԱԺ վերջին քառօրյան ապացուցեց, որ չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը տալիս է իր դրական արդյունքները: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ընդդիմության միասնականությունը, Զուրաբյանի խոսքով, հնարավորություն է ստեղծել կազմակերպել արտահերթ քննարկումներ և թելադրել քաղաքական օրակարգ.
«Ամենակարևոր դասը վերջին քառօրյայի այն է, որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը որդեգրել է ԱԺ-ն շրջանցելու, գաղտագողի գործելու գործելաոճը և սա պատահական չէ` ԱԺ կերպարանափոխվել է, և կառավարությունը փորձում է այլ ճանապարհներով գործել»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Շարունակելով խոսքը՝ Լ. Զուրաբյանն ասաց նաև, որ չորս քաղաքական ուժերը նեկայում մշակում են հետագա քայլերը, բայց. «Հիմա տանջեք էլ, խոշտանգեք էլ, մեկ ա չեմ ասելու ինչ քայլեր կլինեն»: