.jpg)
ՆԱՍԴԱՔ-ում տեղի է ունեցել անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում
2014թ. փետրվարի 5-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից:
Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 100 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս` 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով։
Ընկերության պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր քանակը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 10,050 հատ՝ 924,419,680 ՀՀ դրամ ծավալով:
Տեղաբաշխվել է Ընկերության 8,050 հատ պարտատոմս՝ 805,000,000 ՀՀ դրամ ծավալով: Տեղաբաշխումից Ընկերության հասույթը կազմել է 741,058,200 ՀՀ դրամ:
Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.6766%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8.8013%:
Ներկայումս ընկերության պարտատոմսերի երեք թողարկումները թույլատրված են առևտրի և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի ազատ շուկայում: