Կաշառք ստանալու մեղադրանքով բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել
07/02/2014 10:30

Կաշառք ստանալու մեղադրանքով բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին  բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են: 

Կաշառք ստանալու մեղադրանքով բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել