Ռաուլ. «Ռեալի» գլխավոր նպատակը հոբելյանական գավաթը նվաճելն է»
07/02/2014 20:00

Ռաուլ. «Ռեալի» գլխավոր նպատակը հոբելյանական գավաթը նվաճելն է»

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը կարծում է, որ «Արքայական ակումբն» ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի չեմպիոն հռչակվելու լավ շանսեր ունի: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Ռեալը» մրցաշրջանի սկզբում անկայուն խաղ էր ցուցադրում, իսկ ահա «Բարսելոնն» ու «Ատլետիկոն» կայուն խաղով միավորներ էին կուտակում: Հիմա իրավիճակը փոխվել է: Մրցակիցները սպառվեցին, իսկ ահա Կառլո Անչելոտտիի թարմ գաղափարները սկսեցին գործել:

«Արքայական ակումբը» հիմա լավ է խաղում, թեև ընթացքում շարունակում է միավորներ կորցնել: Բայց ես աճ եմ նկատում և այն բավարար պայծառ է: Կարծում եմ, «Ռեալը» չեմպիոն դառնալու լավ հնարավորություններ ունի:

Իսպանիայի առաջնությունում որքան մրցակցությունն ավելանում է, այնքան «Ռեալն» ավելի ուժեղ է դառնում: Բայց, ըստ իս, նրանց գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի հոբելյանական գավաթը նվաճելն է»,- նշել է Ռաուլը:
 

Ռաուլ. «Ռեալի» գլխավոր նպատակը հոբելյանական գավաթը նվաճելն է»