.jpg)
Ռուբիկ Հակոբյան. Կարծում եմ, որ սա իշխանության քմահաճույքն էր
«Կարծում եմ՝ սա իշխանության քմահաճույքն էր, որովհետև եթե նույն հանձնաժողովը պետք է ստեղծվի, նույն հարցերը քննարկի, ապա ինչո՞ւ մերժեցին մեր առաջարկած հանձնաժողովի ստեղծումը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ գազային խնդիրների վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հայտարարությունը, այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյայի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը տապալեց ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ գազային խնդիրների ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռությունը:
Այնուամենայնիվ՝ Ռ. Հակոբյանն ավելացրեց, որ պատրաստ է այդ ձևաչափում էլ համագործակցել, աշխատել ու քննարկել հարցերը:
«Մեր կոնկրետ վերաբերմունքը կարտահայտնեք այն ժամանակ, երբ սեղանին տեսնենք ստեղծման նախագիծը, և համոզվենք, որ գազի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը միտված է հենց նրան, ինչին ընդդիմությունն էր տանում»,- ասաց Ռ. Հակոբյանը: