Շումախերը չի մահացել
07/02/2014 20:41

Շումախերը չի մահացել

Գրենոբլ քաղաքում գտնվող հիվանդանոցի ներկայացուցիչները ստիպված են եղել հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որ դեկտեմբեր ամսից իրենց կլինիկայում գտնվող «Ֆորմուլա-1»-ի աստղ Միխայել Շումախերը չի մահացել:

Հայտնի մարզիկի մահվան մասին լուրերը շարունակում են համացանցում տարածվել, իսկ պատճառն ինֆորմացիայի բացակայությունն է: Վերջին լուրն այն էր, որ բժիշկները կոմայից դուրս են բերում Շումախերին:

«Մեր կլինիկան հերքում է այդ լուրը: Միխայել Շումախերը չի մահացել»,- նշել է հիվանդանոցի մամուլի պատասխանատուն:
 

Շումախերը չի մահացել