Ավտովթար` Աբովյան քաղաքում. Տուժել է մեքենաներից մեկի ուղևորը
08/02/2014 13:02

Ավտովթար` Աբովյան քաղաքում. Տուժել է մեքենաներից մեկի ուղևորը

Փետրվարի 7-ին` ժամը 17.49-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-4 ավտոճանապարհի 26 կիլոմետրին բախվել են «Մերսեդես E-200» մակնիշի (վարորդ՝ Հ. Դ., ծնվ. 1987 թ.) և «Վոլվո» մակնիշի  (վարորդ՝ Ս. Գ, ծնվ. 1950 թ.) ավտո­մեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Խ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգ­նութ­յուն` դուրս է գրվել: 

Ավտովթար` Աբովյան քաղաքում. Տուժել է մեքենաներից մեկի ուղևորը