Օհանավան-Սաղմոսավանք ճանապարհին մեքենա է արգելափակվել
08/02/2014 16:01

Օհանավան-Սաղմոսավանք ճանապարհին մեքենա է արգելափակվել

Այսօր՝ ժամը 08.37-ին, ահազանգ է ստացվել, որ Օհանավան-Սաղմոսավանք ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-20 միջհամայնքային ավտոճանապարհի Արտաշավան - Բյուրական հատվածում (1-ին կմ) «Միցուբիշի» մակնիշի (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
 

Օհանավան-Սաղմոսավանք ճանապարհին մեքենա է արգելափակվել