Իսրայելի խորհրդարանը, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը
08/02/2014 09:11

Իսրայելի խորհրդարանը, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը

«Հրապարակի» տեղեկացմամբ՝ փետրվարի կեսերին, ՀՀԿ հրավերով, Չինաստանի կոմկուսից միջազգային գծով պատվիրակություն է ժամանելու Հայաստան։ Այցը տեղի է ունենալու տարածաշրջանում, այդ թվում և Սիրիա-Իրան վերջին զարգացումների կոնտեքստում։

Չինացիները նաև ցանկություն են հայտնել հանդիպել ոչ միայն ԲՀԿ-ի ու դրա չինասեր լիդեր Գագիկ Ծառուկյանի, այլև ՕԵԿ-ի ու դրա լիդեր Արթուր Բաղդասարյանի հետ, ինչն էլ ուշագրավ է ներքաղաքական վերջին զարգացումների «կոնտեքստում»։

Ի դեպ, առաջիկա ամիսներին Հայաստան կգա նաև իսրայելական լուրջ պատվիրակություն։ Որոշ գնահատականներով, չի բացառվում, որ 2015-ին Կնեսետը՝ Իսրայելի խորհրդարանը, վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրել է թերթը՝ հիշեցնելով, որ ճանաչման բանաձևը մի քանի անգամ մտել է Կնեսետ, սակայն չի հաստատվել:
 

Իսրայելի խորհրդարանը, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը