.jpg)
2014թ-ի հունվարին ՌԴ-ից 17 մլրդ դոլարի արտահոսք է եղել
Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության` Ռուսաստանից հունվար ամսին կապիտալի արտահոսքը կազմել է 17 մլրդ դոլար: Նախարար Անդրեյ Կլեպաչը նաև հայտնել է, որ առաջին եռամսյակում սպասվում է 35 մլրդ դոլարի արտահոսք երկրից:
Նշենք, որ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներով՝ 2014 թ-ին արտահոսքը կազմել է 25-30 մլրդ դոլար, հունվարի վերջին նախարարը հայտարարել էր, որ արտահոսքը կանխատեսվածից ավելին կարող է լինել:
2013 թ-ին նախարարությունը հաշվարկել է 55-60 մլրդ դոլարի արտահոսք, Կենտրոնական բանկի գնահատականերով, այն կազմել է 62.7 մլրդ դոլար, 2012 թ-ին ՌԴ-ից կապիտալի արտահոսքը կազմել է 54,6 մլրդ դոլար:
Նախարարը նաև նշել է, որ այսպիսով տնտեսությունը և արտարժույթը հայտնվել են սկզբունքորեն այլ իրավիճակում. Ընթացիկ տարվա երկրորդ կեսին և հաջորդ տարում ռուբլու կուրսը կպայմանավորվի ոչ թե արտահանմամբ և ներմուծմամբ կամ էլ նավթի գներով, այլ՝ կապիտալի արտահոսքով: Այս մասին հաղորդում է Interfax-ը: