Տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ
08/02/2014 15:09

Տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ

Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցության մանրամասները: Այս մասին հայտնում են Կոնգրեսի լրատվական ծառայությունից:

Լևոն Զուրաբյանը ներկայացրել է հաղորդում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների և հանդիպումների վերաբերյալ:

Արամ Մանուկյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրոպայի լիբերալ դեմոկրատների կուսակցության նախագահ Գրահամ Վաթսոնի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ հաղորդում:

Վարչության անդամ Ավետիս Ավագյանը ներկայացրել է հաղորդում Չարենցավանի տարածքային կառույցի հիմնադիր ժողովի անցկացման մասին: Վարչությունը հաստատել է խորհրդի նորընտիր նախագահ Արտավազ Այվազյանին:

Նիստում քննարկվել է մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական միջոցառումների ծրագիրը:

Տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկում:
 

Տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ