.jpg)
Երկու քաղաքացի ընկել է վառելիքի տակառը և մահացել
Երեկ՝ փետրվարի 7-ին, ժամը 17.40-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում տեղադրված վառելիքի տակառը երկու քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «MN Oil» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել ՍՊԸ–ի տնօրեն Ռ. Մ.-ին (Իրանի Իսլանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, մոտ 35) և անձը չպարզված քաղաքացու (մոտ 27տ) դիերը: