Ձախ Հարութին մեղադրում են գրագողության մեջ (տեսանյութ). Life.panorama
08/02/2014 17:30

Ձախ Հարութին մեղադրում են գրագողության մեջ (տեսանյութ). Life.panorama

Ամերիկաբնակ հայ երգիչ Հարութ Փամբուկչյանին՝ Ձախ Հարութին, մեղադրում են գրագողության մեջ: Kurdist.ru կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որում երգչին մեղադրում են քրդական ժողովրդական երգերը գողանալու, դրանց մոտիվների հիման վրա երգեր գրելու մեջ: Նույն կայքը երգչի մի շարք երգեր` «Արդարության զինվոր», «Ջան ֆիդայի», «Մշո դաշտեր», «Մշո աղջիկ» և այլ գործեր վերագրում է քրդերին: Կայքը հատկապես պնդում է, որ նրա հայտնի «Հայ քաջեր» երգը գրված է քրդական «Lawo, destê min berde» երգի մոտիվների հիման վրա: Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Հարութ Փամբուկչյանի հետ, բայց առայժմ ապարդյուն:

Թեմայի շուրջ զրուցեցինք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ, ով, լսելով, որ քրդերը մեղադրում են մեզ գրագողության մեջ, կտրուկ արձագանքեց. «Ղալաթ են անում»:

Նրա պարզաբանմամբ, մշակութային նույն արեալում գտնվող ազգերի մոտ անհնար է, որ մշակութային ներթափանցումներ չլինեն: Իսկ այս դեպքում պնդել, որ հայերը քրդերից երգեր են գողացել, առնվազն հիմարություն է. «Մեր մշակութային ժառանգությունը` մասնավորապես երգերը, ունեն գրավոր վկայություններ, ինչը չենք կարող ասել քրդերի մշակույթի մասին»,-նկատեց նա:

Արևելագետը հիշեցրեց նաև «Դլե յաման» երգի շուրջ բարձրացված աղմուկը. քրդերը պնդում էին, որ «դլե յաման» թարգմանաբար նշանակում է «տանջված սիրտ» և մեղադրում էին հայերիս` երգը գողանալու համար: Այնինչ, երգի միայն վերնագիրն է, որ ունի քրդական ծագում:

Life.panorama.am-ը զրուցեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ:

Նրա խոսքով, մենք՝ հայերս, քրդերի հետ ապրում ենք շուրջ 5 հազար տարի , և մշակութային փոխներթափանցումները նորմալ են: «Գոյություն ունեն թափառող մեղեդիներ, և բավականին դժվար է ասել` դրանք ով է ումից վերցրել: Եթե նույնիսկ եղել է նման ներթափանցում, և օրինակ` հայերն են որոշ երգել վերցրել քրդերից, մի՞թե այդ հանգամանքը պետք է վարկաբեկի մեզ. միանշանակ`ոչ»,-ընդգծեց Պողոսյանը: 

 Մյուս տեսանյութը դիտեք այստեղ:

Ձախ Հարութին մեղադրում են գրագողության մեջ (տեսանյութ). Life.panorama