.jpg)
Գարրի Կասպարով. «Սոչիի խաղերը Պուտինի անձնական հաղթանակն են»
Հայտնի քաղաքագետ Գարրի Կասպարովը քննադատել է Սոչիում ընթացող Օլիմպիական խաղերը:
«Սոչիի խաղերը Պուտինի անձնական հաղթանակն են, ինչպես 1936 թ. Օլիմպիադան Գերմանիայում` Հիտլերի անձնական վաստակը: Բոլորը, ովքեր այլ կերպ են մտածում, մոռանում են մեկ կարևոր գործոնի մասին: 1936 թ. Հիտլերը նույնպես իր երկրի օրինական ղեկավարն էր:
Օլիմպիադան Մոսկվայում ու Պեկինում խաղեր էին, որոնք միտված էին սեփական քարոզարշավին: Նրանք անցկացվեցին իշխանությունների համար: Սոչին, ինչպես և Բեռլինը, մի քիչ այլ են: Նշված օլիմպիական խաղերի խորհրդանիշը մեկ մարդ է. Բեռլինում` Հիտլերը, Սոչիում` Պուտինը: Խոսքն անհատի պաշտամունքի մասին է:
Պուտինի համար կարևոր է իր վաստակի նշումը, որպեսզի հիշողություն թողնի իր մասին: Սա մեկ մարդու կրկես է:
Հաշվի առնելով բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնց մասին մենք գիտենք, դժվար է պատկերացնել, որ ամեն ինչ հարթ կընթանա: Վախենում եմ, որ սա ողբերգություն կլինի: Նաև հույս ունեմ, որ մարզիկների հետ ոչինչ չի պատահի:
Ազնիվ քաղաքագետներից ոչ ոք չի կարող ներկա լինել այս խաղերին: Հատկապես հետաքրքիր է Բախի դերակատարումը: Նա գերմանացի է, ուստի պետք է լավ իմանա պատմությունը, մինչդեռ դրա փոխարեն խաղեր է տալիս Պուտինի հետ:
Սոչիի ոսկու մեծ մասը բաժին կհասնի Շվեյցարիային, սակայն կհայտնվի բանկային գաղտնի հաշիվներում»,- հայտարարել է Կասպարովը: