Ժոզե Մոուրինյո. «Տորրեսը գրեթե պատրաստ է»
08/02/2014 15:27

Ժոզե Մոուրինյո. «Տորրեսը գրեթե պատրաստ է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Նյուքասլի» հետ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում ռիսկի չի ենթարկի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսի առողջությունը:

«Ֆեռնանդոն գրեթե պատրաստ է: Մենք նրա առողջությունը վտանգի տակ չենք դնի: Եթե սա մրցաշրջանի վերջին խաղը լիներ, այդ ժամանակ նրան կմտցնեի խաղադաշտ: Սակայն առջևում դեռ շատ խաղեր ունենք: Ավելի հավանական է, որ նա կմասնակցի «Վեստ Բրոմվիչի» հետ հանդիպմանը:

Ինչ վերաբերվում է մյուսներին, ասեմ, որ թեթև վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ կան, ովքեր դեռ պետք է հետազոտվեն, սակայն ներկա պահին բացակայում են միայն Տորրեսն ու վան Գինկելը»,- ասել է Մոուրինյոն:

Ժոզե Մոուրինյո. «Տորրեսը գրեթե պատրաստ է»