.jpg)
Իսրայելի նախագահը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը առցանց դասախոսություն է կարդացել Իսրայելի 215 դպրոցների 9.000 աշակերտների համար:
AiF.ru-ի փոխանցմամբ, Գինեսի ռեկորդների գրքի փոխնախագահ Մարկո Ֆրիգատին հայտարարել է, որ ռեկորդի գրանցման համար հարկավոր էր, որպեսզի դասախոսությունը լսեր 5.000 աշակերտ:
Հասարակագիտության դասախոսությունը տեղի է ունեցել Թել-Ավիվի մոտ գտնվող համակարգչային ընկերություններից մեկում:
Շիմոն Պերեսը համարվում է աշխարհի ամենատարեց նախագահներից մեկը: Նա ծնվել է 1923թ.-ին և քաղաքականության մեջ է արդեն 65 տարի: