.jpg)
Ռակիտիչ. «Ես միստիկայի երկրպագու չեմ»
«Սևիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարծում է, որ Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Բարսելոնի» հետ խաղում իր թիմը 1 գնդակի տարբերությամբ կհաղթի կատալոնցիներին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Կատալոնյան թիմի հետ դիմակայությունը մեզ համար անչափ կարևոր է: «Բարսելոնի» հետ վերջին մի քանի խաղերում մենք շատ մոտ էինք հաղթանակին, սակայն միշտ ինչ-որ բան չէր ստացվում: Այս անգամ, կարծում եմ, «Սևիլիան» կկարողանա առավելության հասնել 3:2 հաշվով: Ես միստիկայի երկրպագու չեմ, բայց այդպես եմ մտածում: Դա արդարացի կլիներ:
Իհարկե, «Բարսելոնը» շատ ուժեղ է, բայց վերջին շրջանում նրանք որոշակի խնդիրներ ունեն: Հիմա նրանց հաղթելու ճիշտ ժամանակն է»,- նշել է Ռակիտիչը: