.jpg)
Սարաևոյում հրկիզել են նախագահական պալատը (Տեսանյութ)
Բոսնիա և Հերցեգովինայում չեն դադարում սոցիալական ծանր պայմանների պատճառով ծագած հակակառավարական բողոքի ցույցերը:
Topnews.ru-ի փոխանցմամբ` ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 45 մարդ:
Իշխանությունների տնտեսման քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները գրոհել են նախագահական պալատը և հրկիզել են այն: Չնայած ոստիկանության ջանքերին, ցուցարարները շարունակում են շշեր և քարեր նետել նախագահական պալատի ուղղությամբ:
Նշվում է, որ նախագահական պալատի մոտից ցուցարարներին հաջողվել է մի փոքր հետ մղել միայն ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտների օգնությամբ:
Տուժել է 30 ոստիկան և 15 ցուցարար: