.jpg)
Սկոլարի. «Պատրաստ ենք նվաճել չեմպիոնի կոչումը»
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին խոսել է աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնությունից իր սպասելիքների մասին: Տեղեկացնում է «O Globo»-ն:
«Եթե մենք չհաղթենք աշխարհի առաջնությունում, ապա կփախչեմ Քուվեյթ և այնտեղ քաղաքական ապաստան կխնդրեմ: Մենք, բնականաբար, հարգում ենք մեր մրցակիցներին, սակայն պատրաստ ենք նվաճել չեմպիոնի կոչումը»,- նշել է Սկոլարին:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն ընդգրկված է A խմբում` Մեքսիկայի, Խորվաթիայի և Կամերունի ընտրանիների հետ միասին: