Ձյունն ու անձրևը պատուհասել են Եվորպային ու Ճապոնիային
08/02/2014 15:38

Ձյունն ու անձրևը պատուհասել են Եվորպային ու Ճապոնիային

Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում ջուրը հեղեղել է մի քանի քաղաքներ, իսկ Իտալիայում և Ավստրիայում ձյուն է ու բուք: Ֆրանսիական Բրետանի փողոցները ջրածածկ են եղել, իսկ ճանապարհները գետերի են վերածվել:

Նման իրավիճակում է նաև Մեծ Բրիտանիայում: Սոմերսեթ կոմսությունն արդեն մեկ ամիս է` ջրածածկ է եղել, ֆերմերային տնտեսությունները ոչնչացվել են, մի քանի բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից:

Իսկ Տոկիոյի 23 շրջանների համար օդերևութաբանական կենտրոնը առաջին անգամ վերջին 13 տարվա ընթացքում տագնապ է հայտարարել: Ձյան առատ տեղումները կշարունակվեն կիրակի ուշ երեկոյան, ձյան շերտը Ճապոնիայում կարող է հասնել 50 սմ-ի: Հաղորդում է Vesti-ն:
 

Ձյունն ու անձրևը պատուհասել են Եվորպային ու Ճապոնիային