Սկանդալ. «Անուշ» օպերայի անձնակազմը միացավ «Դեմ եմ»-ին (տեսանյութ). News.am
10/02/2014 21:48

Սկանդալ. «Անուշ» օպերայի անձնակազմը միացավ «Դեմ եմ»-ին (տեսանյութ). News.am

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Այս մասին գրում է NEWS.am-ը:

Մասնավորապես, «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել է փետրվարի 10-ին, ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը և բեմ դուրս չի եկել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք դուրս են եկել Օպերայի բակ, որտեղ նրանց միացել են նաև «Դեմ եմ» թիմի անդամները։

Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված լքել է դահլիճը։ Այս պահին անձնակազմի անդամները բացատրում են նրանց, թե ներկայացումն ինչու չի կայացել։ Նրանք տեղեկացրել են, որ իրենց աշխատավարձերից գանձել են պարտադիր կուտակային կենսաթոշակի 5 % վճարները։ Հանդիսատեսը ոչ միայն չի դժգոհել, այլև ողջունել է անձնակազմի քայլը ծափահարություններով։ Ներկայացման տոմսերի գումարը վերադարձրել են։

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում:

Սկանդալ. «Անուշ» օպերայի անձնակազմը միացավ «Դեմ եմ»-ին (տեսանյութ). News.am