24 մրցավարներ մեկնում են Անթալիա
10/02/2014 19:17

24 մրցավարներ մեկնում են Անթալիա

Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 10-ից 23-ն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաև տեսական քննություններ և ֆիզպատրաստության թեստ: Պարապմունքները վարելու են ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը և ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը:

Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին հնարավորություն կընձեռնվի սպասարկել Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջև նախատեսված ընկերական հանդիպումները:
 

24 մրցավարներ մեկնում են Անթալիա