Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
10/02/2014 17:05

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր` ժամը 16.06-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քա­ղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպի­կենտ­րոնային գոտում կազմել է 7 բալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.450 և արևել­­յան երկայնության 48.880:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ: 

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել