.jpg)
Սխալ մակնշված հավկիթները հայտնվել են մարզերում. Ո՞վ է ներկրել դրանք
Սննդի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է կատարում շուկայում` սխալ մակնշված հավկիթներ հայտնաբերելու համար:
Aysor.am-ի հետ զրույցում ՍԱՊԾ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ մտավախություն կա, որ ժամկետանց հավկիթները հայտնվել են մարզերի իրացման կետերում:
Իսկ թե ո՞ր ընկերությունները որ երկրներից են ներկրել ժամկետանց հավկիթներ, ծառայությունից չպատասխանեցին, միայն նշեցին, որ դիտարկման ավարտից հետո կտեղեկացնեն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իր կայքում փետրվարի 7-ին տեղեկատվություն էր տեղադրել, որ «դիտարկումներ է անցկացնում ձվի շուկայում Ծառայություն ստացված բողոքների, ինչպես նաև օրերս մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանիության ժամկետով:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1438-Ն որոշման՝ օդի ջերմաստիճանի 0-20C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում Ա դասի «Էքստրա» տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի: Բ դասի ձվերը պահում են 5C -ից մինչև 20C օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 0C-ից մինչև 5C ջերմաստիճանում պահելու դեպքում:
Դիտարկումների արդյունքում թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր հայտնաբերելու դեպքում դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի: Այդ գործընթացին հետամուտ կլինի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական Ծառայությունը, թե՛ քաղաք Երևանում և թե՛ ՀՀ մարզերում»: