.jpg)
Հասան Ռոհանի. Իրանը պատրաստ է համաձայնության գալ «5+1 խմբի» հետ
«Իրանը պատրաստ է համապարփակ համաձայնության գալ 5+1 խմբի հետ»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը կարող է հյուսիսային ու հարավային երկրները միմյանց կապող օղակ հանդիսանալ:
Հասան Ռոհանին միևնույն ժամանակ դրվատել է այն երկրներին, որոնք ընդունել են ծայրահեղականությունից զերծ աշխարհ կերտելու մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ներկայացրած Իրանի առաջարկությունը: