.jpg)
10/02/2014 11:41
Ճապոնիայում աննախադեպ ձնաբուքի հետևանքով զոհվել է 13 մարդ
Ճապոնիայում 2 օր չդադարող ձյան պատճառով զոհերի թիվը հասել է 13-ի, ևս 1700 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Newsru.com-ի փոխանցմամբ` Ճապոնիայի որոշ շրջաններում ձյան շերտը հասել է 35 սմ-ի:
Տոկիոյում ձյան շերտը հասել է 27 սմ-ի և վերջին 45 տարվա ընթացքում նոր ռեկորդ է սահմանել:
Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել բազմաթիվ չվերթներ: