.jpg)
Փետրվարի 12-ին Կոնդում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, փետրվարի 12-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Պարոնյան փողոցի 28, 28/1 համարների և Կոնդ թաղամասի՝ ամբողջությամբ ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: