.jpg)
Այգեպարում հակառակորդի կրակոցից վիրավորված աղջիկն արդեն քայլում է
Այս տարվա հունվարին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում հակառակորդի կրակից վիրավորված 16-ամյա Լիաննա Անիկյանն արդեն քայլում է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Լիաննայի հայրը՝ Այգեպարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը.
«Այսօր տարանք Բերդ, վիրակապերը նորից փոխեցինք: Ճիշտ է բռնվելով, բայց արդեն մի քանի օր է՝ քայլում է: Տրամադրությունն էլ, ինչպես միշտ, տեղն է»,- ասաց հրամանատար Անիկյանը:
Հիշեցնենք, որ Լիաննա Անիկյանը վիրավորվել է այս տարվա հունվարի 23-ին` սեփական տանը նստած: Փամփուշտը վնասել է նրա երկու ծնկները, որից հետո նրան վիրահատել են:
Նախորդող հրապարակումներ՝ Այգեպարում վիրավորված աղջիկը լավ է. «Տրամադրությունն էլ տեղն է»
Այգեպարում վիրավորված աղջիկ. Չգիտեմ՝ առանց գյուղի կարո՞ղ եմ (Audio)
Այգեպարում հակառակորդի կրակոցից վիրավորված աղջիկն արդեն տանն է