.jpg)
Միխայել Շումախերը չի արձագանքում արտաքին որևէ ազդակի
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը անփոփոխ է մնացել՝ չնայած բժշիկները դրական կանխատեսումներ էին անում նրա առողջության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Գերմանական Bild ամսագիրը հիվանդանոցի իր աղբյուրներից տեղեկացել է, որ Մ. Շումախերը չի արձագանքում արտաքին որևէ ազդակի:
Նրա հետ մի քանի թեստեր են անցկացրել, սակայն արդյունքը դեռևս լավատեսական չէ: Ամսագրի փոխանցմամբ՝ Մ. Շումախերի անկողնու կողքին մշտապես գտնվում է նրա կինը, ով խոսում է նրա հետ:
Նախորդող հրապարակում՝ Շումախերը բացել է աչքերը