.jpg)
Գրոհայինները Սիրիայի Համա քաղաքում դաժանաբար 10 կանանց են սպանել
Գրոհայինները հարձակում են իրականացրել Համա քաղաքի մոտ գտնվող Մաան բնակավայրի վրա:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` հարձակման հետևանքով 20 մարդ է սպանվել, այդ թվում` 10 կին, ում գրոհայինները առավել դաժան ձևով են սպանել և ի ցույց դրել նրանց մարմինները:
Հարձակումը իրականացվել է «Ջունդ ալ-Աքսա» խմբավորման կողմից:
Մաանում բնակվում են հիմնականում ալևիները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նույնպես ալևի է: