Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին
10/02/2014 17:16

Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
 

Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին